Տարվա հաշվետվություն

Ես Էրիկ Մարուքյան եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի քոլեջում 2 – 2 կուրսում:

Այս տարի ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել իմ մասնագիտական առարկաներին,և իմ մասնագիտական  դասերի շնորհիվ ես ունեմ իմ ձեռքով պատրաստած տարբեր հետաքրքիր աշխատանքներ:

Ճամփորդություններից մասնակցել եմ միայն Լեռնանիստին հունվար ամսին, այդ Լեռնանիստը ցավոք սրտի իմ մոտ ոչ մի ձև չտապորվավ, քանի որ մենք այնտեղ առանձնապես ոչ մի հետաքրքիր բանով չզբաղվեցինք, այլ միայն ներքևից վերև էինք սահում:

Մասնակցել եմ նաև կլոր սեղանին մի անգամ, որտեղ քոլեջի ուսանողները ներկայացնում էին իրենց պատրացտած հետաքրքիր հարցազրույցները:

Իսկ մի քանի օր առաջ մասնակցեցի մասնագիտական հանդիպմանը որտեղ ընկեր Գագիկը պատմում էր տարբեր նկարների և էսթետիկայի մասին:

Առաջադրանքներ

1.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ.

շանթ-կայծակ

խլեզ-մողես

արահետ-կածան

ականջօղ-գինդ

շեղջ- կույտ

ցուպ-ձեռնափայտ

2.Տրված բառերին գրեցե’ք 2-ական հոմանիշ.

ձի- հովատակ, զամբիկ, նժույգ

մագիլ- ճիրան, եղունգ, ճանկ, ճապուռ

խոհեմ- իմաստուն, շրջահայաց, ողջամիտ

3․Գրեցե’ք տրված բառերի նույնարմատ հականիշները.

դյուրաշարժ-ծանրաշարժ

հնաբնակ-նորաբնակ

մանրածախ-մեծեծախ

ստորակարգ-բարձրակարգ

չարագործ-բարեգործ

տգետ-գիտուն

4.Բացատրեցե’ք հետևյալ բառերի իմաստները.

ասպար- պաշտպանական զենք, վահան

մտրուկ- ձիու արու քուռակ

պատմուճան- կրոնավորի, դատավորի զգեստ

քողտիկ-փոքր տուն, խրճիթ

գավիթ- ցանկապատած կամ պարսպապատած տեղ՝ շենքի բակ

5.Գրեցե’ք 3 դարձվածք  ականջ  բառով.

ականջ անել, ականջ ծռել, ականջ դնել

6.Տրված բառերի իմաստն արտահայտե’ք  դարձվածքներով.

համառել-կողի ընկնել

գունատվել-գույնը գցել

հեռու- աշխարհի ծայրը

խորամանկ- օգոստոսի աղվես

ծուլանալ-ալարը գալ

7.Կազմեցե’ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.

ենթ- ենթաբաժին, ենթակետ, ենթահարց

-վածք — դարձվածք, խոսվածք, գրվածք

8.Կազմեցե’ք   3 — ական  ածանցավոր բառ  տրված կաղապարներով.

նախա —  ական

նախապատմական, նախաքրիստոնեական, նախապահպանական

անդր — յան

անդրկովկասյան, անդրկամրջյան, անդրկուլիսյան

9.Սյունակներից  ընտրեցե՛ք   մեկական  արմատ  և  կազմեցե՛ք  հինգ  բարդ  բառ.

լուսերես

փղոսկր

ծաղկաման

փորձաքար

ոսկեվարս

10.Գրեցեք միասին, առանձին և գծիկով գրվող հինգական բառ:

ուտել-խմել, ամառ-ձմեռ, տուն-թանգարան, հարավ-արևելք

հարավարևելյան, ամենօրյա, մեջբերում

տնից տուն, առաջ քաշել, հինգ հարյար, բաց կարմիր

Առաջադրանքներ

Կետադրի՛ր տեքստը
Արևը և Լուսինը Աստծո զավակներ են. Արևն աղջիկ է, Լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել։ Վիճակ են գցում, թե գիշերն իրենցից ով հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ Արևին, և քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի ձայնը լսելով՝ գալիս է Հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է Լուսնին և հրամայում, որ գիշերները նա հսկի։ Լուսինը, հասկանալի է, հանձն է առնում հոր կամքը կատարել։ Ապա Աստված աղջկան է դիմում՝ առաջարկելով ցերեկները հսկել։ Արևը, սակայն, առաջարկում է՝ ասելով, թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է։ «Այդ դեպքում,- ասում է Հայրը,- ձեռքերիդ մեջ մի խուրձ ասե՛ղ բռնիր, ով համարձակվի քեզ նայել, ասեղներով աչքերը ծակի՛ր»։

Առնվազն 3 թևավոր արտահայտություն գրի՛ր, որոնք գրական հայտնի ստեղծագործություններից են առաջացել։

<<Մի գդակ է, հո մի քուրք չի>>

—Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ է, խո մի Քուրք չի․

Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

<<Նեսոյի քարաբաղնիսը>>

<<Նեսոյի քարաբաղնիս>> արտահայտությունը հասկացվում է ոչ ճիշտ, հակաբժշկական միջոցներով բուժում։

<<Օրեր են, կմտնեն, անց կկենան>>

Թումանյանի հայտնի արտահայտությունն է <<Գիքորը>> պատմվածքից։ Համբոյի խոսքերն են՝ ուղղված Գիքորին։

<<Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակրի հերմածքը կտան, շատ անգամ ել իրենք կուտեն ու քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն է դա․․․ Օրեր են, կմտնեն, անց կկենան>>։ Օգտագործվում է, երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեմքն անցնի ու ժամանակի ընթացքում կմոռացվի։

<<Քաջ Նազար>>

<<Քաջ Նազար>> անվանում ենք այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, մեծամիտ, բայց հանգամանքների բերումով արժանանում են բարձր պաշտոնների, ոչ թե իրենց արժանիքների համար, այլ պատահականորեն։ Հաճախ օգտագործում ենք նաև <<Քաջ Նազարի բախտ ունի>> արտահայտությունը

<<Բալը թանկ է>>

Առաջացել է Հովհ․ Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքից։ Օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում ենք ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է նաև հեգնանքով՝ այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց ընկնում են ծիծաղելի դրության մեջ։

Լանդշաֆտի բաղադրիչների կապերը

Լանդշաֆտի բոլոր բաղադրիչները կապի մեջ են միմյանց հետ, և այդ կապի միջոցով լանդշաֆատը ներկայացնում է երկրահամակարգ, և միևնույն ժամանակ էկոհամակարգ:Բույսը և հողը իրար հետ կապված են նյութապես,օրինակ բույսը հողից վերցնում է իր մեջի կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, ազոտը և ջրի մեջ լուծված այլ տարերը:Երբ այդ կենսագործունեությունը ավարտվում է ապա բույսը մահանում է, և նրա մեջի մանր օրգանիզմները քայքայում են նրան, և վերադարձնում են այն բոլոր տարերը որը բույսը հողից կլանելեր:

Լույսի մասնիկը ընկնելով քլորոֆիլի հատիկի վրա՝ առաջացնում է լուսասինթեզ, և այդ էներգիայի միջոցով ջուրը, և ածխաթթու գազը սինթեզվում են առաջացնելով գլյուկոզա:Այս պրոցեսի վրա ծախսվում է արեգակնային էներգիա,որը կուտակվում է բույսի մեջ:Կուտակված էներգիան այրման միջոցով վերադառնում է բնությանը:

Բնության մեջ գոյություն ունեն նաև ինֆորմացիոն կապեր :Ինֆորմացիոն ասելով հասկանում ենք տեղեկության հաղորդում:Վերջին ժամանակներս այն ընդգրկում է նաև հատկությունների փոխանցումը:Երկրաշարժից առաջ շատ կենդանիներ ընկալում են ինչ-որ ալիքներ և անհանգիստ են .սա ինֆորմացիայի արգասիք է: Շատ կենդանիներ իրենց վարքով հաղորդում են մոտալուտ վտանգը:Օր. մեղուները,բույսերն արձակում են ֆիտոնցիդներ,որոնց միջոցով վանում են թշնամիներին,գրավում բարեկամներին:
Կարևոր մեխանիզմ է երկրահամակարգում բնության ինքնավերականգնումը:Յուրաքանչյուր լանդշաֆտ ունի որոշակի հավասարակշռություն որը ձեռք է բերել միլիոնավոր տարիների ընթացքում:Օրինակ տայգայում հողը,բույսերը,կենդանիները յուրահատուկ են և եթե ինչ-որ տարր փոխվում է , ապա բնությունը շուտով այն վերականգնում է:
Բնության մեջ երբեմն էլ տեղի են ունենում տարբեր երևույթների ուժեղ բռնկումներ,որոնց էությունը մինչ օրս պարզաբանված չէ:Բնությունն ունենալով ինքնավերականգման մեխանիզմ կարողանում է չեզոքացնել արհավիրքը:
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթի բուռն զարգացումը պարունակում է հետագայում այդ երևույթը արգելակելու մեխանիզմ,որով զսպվում են հետագա բռնկումները: