Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար:

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են:

Արարատի մարզ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխար-հագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արարատի մարզի հարթավայրային մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը. այստեղ բնակչության խտությունը շատ բարձր է՝ 300-400 մարդ/քկմ: Դրան հակառակ՝ մարզի լեռնային մասում խորհրդային տարիներին տասնյակ գյուղերի վերացման հետևանքով չնչին բնակչություն է մնացել:

Մարզի հարթավայրային մասի տարաբնակեցման կարևոր առանձնահատկությունն այն է, որ գյուղական բնակավայրերի խտությունը մեծ է, տարաբնակեցումը՝ համատարած, այսինքն՝ հաճախ չի նկատվում, թե որտեղ է վերջանում մի բնակավայրը և սկսվում մյուսը: Արարատի մարզում առավել խոշոր գյուղերն են Այնթափը (9274 մարդ /2016 թ.), Արարատը (8745 մարդ /2016 թ.) և Նոր Խարբերդը (7046 մարդ /2016 թ.)։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (28885 մարդ /2016 թ.), Վաղարշապատը (46749 մարդ /2016 թ.) և Մեծամորը (8988 մարդ /2016 թ.): Արարատի մարզն ունի չորս քաղաք՝ Արտաշատը (20679 մարդ /2016 թ.), Արարատը (20366 մարդ /2016 թ.), Մասիսը (20484 մարդ /2016 թ.) և Վեդին (11579 մարդ /2016 թ.): Մարզկենտրոն Արտաշատը գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևելք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Այն այդպիսին է դարձել վերջին 4-5 տասնամյակների ընթացքում, երբ կառուցվեցին սննդի, շինանյութերի և մշակող արդյնաբերության այլ ճյուղերի ձեռնարկություններ:

Շիրակի մարզ

Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :

Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում է հանրապետական նշանակության Երևան¬Աշտարակ¬Թալին¬Գյումրի, Երևան¬Արմավիր¬Քարակերտ¬Գյումրի ավտոխճուղիներով, ինչպես նաև Գյումրի¬Վանաձոր ավտոմայրուղով և գլխավոր երկաթուղով, որից ճյուղավորվում են Գյումրի¬Արթիկ¬Պեմզաշեն և Գյումրի¬Կարս (Թուրքիա) երկաթգծերը։ Չնայած եզրային տեղադիրքին, Շիրակի մարզն ունի հարմար տրանսպորտա¬աշխարհագրական դիրք, ներքին հաղորդակցության բարեկարգ ճանապարհների խիտ ցանց, որոնց մի հատվածն ունի ստրատեգիական նշանակություն։

Բնական պայմանները։ Մարզի տարածքին բնորոշ է բացարձակ բարձրությունների մեծ տարբերությունը (1400 մ¬ից 4090 մ սահմաններում), մակերևույթի թույլ մասնատվածությունը, ռելիեֆի հրաբխային ձևերի բազմազանությունը և տարածվածությունը, հնագույն սառցապատման հետքերի պահպանվածությունը։ Ամբողջությամբ ընդգրկված է Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի կազմում։ Ծայր հյուսիս¬արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիս¬արևելյան եզրում Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը։ Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը, որից սկիզբ է առնում մեր հանրապետության ամենաերկար գետը՝ Ախուրյանը (հիշե՛ք Ախուրյան գետի երկարությունը և ակունքի բացարձակ բարձրությունը)։ Աշոցքի սարահարթից հարավ, Ախուրյանի հովտի երկայնքով և հյուսիսից դեպի հարավ աստիճանաբար լայնացող ուրվագծով տարածվում է Շիրակի դաշտը՝ Արարատյան դաշտից հետո մեր հանրապետության, մակերեսի մեծությամբ, երկրորդ սարահարթը։ Վերջինիս արևելյան սահմանների ուղղությամբ դասավորված են Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի, Շարայի հրաբխային կոնի (2475 մ) և Արագածի լեռնավահանի հյուսիս¬արևմտյան կողմնադրության լեռնալանջերը ։

Շիրակի մարզի կլիման առանձնանում է ոչ միայն ցամաքայնությամբ, այլև բացառիկ խստությամբ։ Հիմնականում բնորոշ են բարեխառն և ցուրտ լեռնային կլիմայատիպերը, իսկ հարավ¬արևմուտքում՝ չոր ցամաքային կլիմայատիպը։ Ձմռանը օդի միջին ամսական ջերմաստիճանը հյուսիսից դեպի հարավ՝ -100 ից -5 0 է, առանձին օրերի գրանցվում են ձնաբքեր, -300 -ից -400 սառնամանիքներ։ Ամռանը նույն ուղղությամբ օդի միջին ամսական ջերմաստիճանը +150 -ից +230 է։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 500-1000 մմ սահմաններում։

Գլխավոր գետային զարկերակը՝ Ախուրյանը, հոսում է լայն և խոր կիրճով, ընդունում է բազմաթիվ վտակներ (Մանթաշ, Գյումրիգետ, Ջաջուռ), որոնք ամռանը չորանում են։ Ախուրյանը հայտնի է Թուրքիայի հետ համատեղ շահագործվող նույնանուն ջրամբարով։ Ախուրյանից են սնվում Շիրակի և Թալինի ջրանցքները։ Գործում են նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները։

Հողային ծածկույթում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսատեսակները։ Շիրակի մարզի ընդերքի հարստությունների շարքում առանձնանում են գորշ ածխի (Ջաջուռ), տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքավայրերը, անուշահամ սառնորակ աղբյուրների և հանքային ջրերի ելքերը։

Բնակչությունը։ Շիրակի մարզի բնակչության թվաքանակը և ազգային կազմը վերջին քսան տարում էապես փոփոխվել են՝ պայմանավորված 1988 թ.-ի երկրաշարժի հասցրած զոհերով ու ավերածություններով, ադրբեջանցիների արտագաղթով, տեղի հայ ազգաբնակչության զբաղվածության հիմնախնդրով։ Քաղաքային բնակավայրերը երեքն են. Գյումրի (202 հազ. բնակիչ, Երևանից հեռու է 127 կմ), Արթիկ (15 հազ. բնակիչ, 105 կմ), Մարալիկ (6 հազ. բնակիչ, 95 կմ)։ Բնակչության ուրբանիզացման մակարդակը 73% է, միջին տարեկան բնական աճը՝ 0,26%։ Կանայք ավելի շատ են (51,7%), քան տղամարդիկ (48,3%)։ Շիրակի մարզում հաշվում են 128 գյուղեր։

Տնտեսությունը։ Խորհրդային իշխանության տարիներին, Շիրակի մարզի ներկայիս սահմաններում տեղաբաշխված արդյունաբերական ձեռնարկություններն ապահովում էին մեր հանրապետության արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 12%¬ը, իսկ այժմ՝ ընդամենը 2%¬ը։ Տնտեսության առաջատար համալիրը գյուղատնտեսությունն է, որին բաժին է ընկնում մարզի համախառն արտադրանքի 80%¬ը։ Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Զբաղվում են հացահատիկային տնտեսությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մշակությամբ։ Բուծում են կաթնամսատու խոշոր եղջերավոր անասուններ, կոպտաբուրդ ոչխար, խոզ, թռչուն։ Գյուղատնտեսական հողահանդակները (230 հազ. հա) կազմում են Շիրակի մարզի ընդհանուր մակերեսի 86%¬ը։ Արդյունաբերական համալիրին բնորոշ են շինանյութերի (տուֆ, պեմզա) արդյունահանումը, սարքաշինական, ապակյա տարաների, մանածագործական, կաթնամթերքների, խմիչքների արտադրությունները։ Նախատեսվում է մասնակիորեն վերականգնել Շիրակի մարզի տեքստիլ արդյունաբերության նախկին ձեռնարկությունների մի մասի համբավն ու հզորությունը։

Պատմամշակութային հուշարձանները։ Շիրակի մարզի ուշագրավ պատմաճարտարապետական հուշարձաններից են. Վահրամաբերդի ուրարտական ամրոցը (Ք.ա. I հազարամյակ), Կառնուտի եկեղեցին (IV-V դդ.), Երերուքի տաճարը (V դ.), Սառնաղբյուրի վանքը (V-VII դդ.), Ջրառատի եկեղեցին (VII դ.), Հառիճավանքը (VII-XIII դդ.), Մարմաշենի վանքը (X-XIII դդ.) և այլն։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Քնություն աշխարհագրությունից

1.Մթնոլորտ

Մթնոլորտը դա գազային ծածկ է որը շրջապատում է Երկիր մոլորակը և տարբեր գազային մոլորակները ձգողության ուժի շնորհիվ։Մթնոլորտի բաղադրության մեջ են մտնում տարբեր գազեր, որոնցից է օրինակ մեր կյանքի համար անհրաժեշտ թթվածինը։Մթնոլորտի բաղադրության մեջ գտնվող թթվածինը կյանքի համար ամենա կարևոր տարն է, առանց նրա մենք չենք կարողանա շնչել, իսկ ածխաթթու գազը կանաչ բույսերը օգտագործում են ֆոտոսինթեզի համար։Մթնոլորտի մեջ տեղի է ունենում տարբեր տարերի և նյութերի շրջապտույտներ։

2.Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Բնակչությունը դա բոլոր երկրների ամենա կարևոր արտադրող և սպառող ուժն է։Տարբեր մասնագետներ տարբեր հետազոտություններ կատարելով ապացուցեցին որ աշխարհի ողջ պատմության ժամանակաշրջանում բնակչություն է հասել էր 80մլրդ – ի, բայց դրանից հետո նվազել տարբեր պատերազմների հետևանքով, սովի, հիվանդության և այլ տարբեր պատճառներով։Իսկ բնակչության շարժը բնութագրում է տարբեր երկրների ծնելիության և մահածության թիվը։Օրինակ Չինաստանում, Ամն-ում, Հնդկաստանում և տարբեր մեծ երկրերներում բնակչության շարժը մեծ է քանի որ այնտեղ է ծնելիությունը ավելի մեծ է քան մահածությունը։

3.Աշխարհագրական թաղանթի ամբողջականությունը

Աշխարհագրական թաղանթի ամենա կարևոր հատկանիշը դա ամբողջականությունն է դա թաղանթի տարբեր բաղադրիչների միասնականություն է։Նրա հատկանիշը պայմանավորված է նրանով որ աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները իրար հետ կապված են, և ինչ որ ոլորտի փոփոխությունը կարող է անմիջապես
ազդեցություն թողնել այլ ոլորտների վրա։Օրինակ մթնոլորտի բացակայությունը կամ փոփոխությունը կարող է մեծ վնաս է հասցնել ջրոլորտին և այդ ոլորտում գտնվող կենդանի աշխարհին։

4.Աշխարի երկրների դասակարգումը

Աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են ըստ տարածքի չափով, բնակչության թվով, կառավարման ձևով, կրոնով և այլ հատկանիշներով։Օրինակ եվրոպական երկրների մեծ մասը քրիստոնյա է իսկ Հնդկաստանը պատկանում է Բուդայական կրոնին։Իսկ տարածքի չափով ամենա մեծ երկիրը դա Ռուսաստանն է։

Գործնական աշխատանք – Քոլեջ

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար և ինչու՞։

Պետական կառավարման արդյունավետ ձևի ընտրության հարցը
ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած ցանկացած պետության առջև ծառացող կարևորագույն հիմնախնդիրներից է։

Առավել ժողովրդավարական արժեհամակարգերի գաղափարն ամբողջական դրսևորում է ստանում խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում: Կառավարման այս ձևը երկիրը տանում է ժողովրդավարացման ճանապարհով, ապահովում է ժողովրդի և քաղաքական տարաբնույթ ուժերի առավել ներկայացվածությունը առանցքային որոշումների կայացման գործընթացում՝ նպաստելով քաղաքական համակարգի կայունացմանը և քաղաքակիրթ ընդդիմության ձևավորմանը:

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետությունը պետության ձև է, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։

6․ Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։

Կապույտ – զարգացող երկրներ

Դեղին – զարգացող երկրներ

 

Գործնական աշխատանք- Քոլեջ

Պետության կառավարում-ղեկավարումն ու տարածքային կառուցվածքը | Քաղաքացիական  կրթություն բոլորի համար

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

․2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար և ինչու՞։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

6․ Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նպատակն է բացահայտել սովորողների վերաբերմունքը կորոնովիրուսի նկատմամբ՝ աշխարհագրական ընկալմամբ։

Ընթացքը․

  1. Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  2. Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  3. Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

Արդյունքը- երկարատև դադարից հետո ֆիզիկական միջավայրում հնարավորություն ունեցանք քննարկել արդի ժամանակահատվածում առկա գերխնդիրը՝ ոչ միայն բացասական այլև դրական տեսանկյունից։