Լանդշաֆտի բաղադրիչների կապերը

Լանդշաֆտի բոլոր բաղադրիչները կապի մեջ են միմյանց հետ, և այդ կապի միջոցով լանդշաֆատը ներկայացնում է երկրահամակարգ, և միևնույն ժամանակ էկոհամակարգ:Բույսը և հողը իրար հետ կապված են նյութապես,օրինակ բույսը հողից վերցնում է իր մեջի կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, ազոտը և ջրի մեջ լուծված այլ տարերը:Երբ այդ կենսագործունեությունը ավարտվում է ապա բույսը մահանում է, և նրա մեջի մանր օրգանիզմները քայքայում են նրան, և վերադարձնում են այն բոլոր տարերը որը բույսը հողից կլանելեր:

Լույսի մասնիկը ընկնելով քլորոֆիլի հատիկի վրա՝ առաջացնում է լուսասինթեզ, և այդ էներգիայի միջոցով ջուրը, և ածխաթթու գազը սինթեզվում են առաջացնելով գլյուկոզա:Այս պրոցեսի վրա ծախսվում է արեգակնային էներգիա,որը կուտակվում է բույսի մեջ:Կուտակված էներգիան այրման միջոցով վերադառնում է բնությանը:

Բնության մեջ գոյություն ունեն նաև ինֆորմացիոն կապեր :Ինֆորմացիոն ասելով հասկանում ենք տեղեկության հաղորդում:Վերջին ժամանակներս այն ընդգրկում է նաև հատկությունների փոխանցումը:Երկրաշարժից առաջ շատ կենդանիներ ընկալում են ինչ-որ ալիքներ և անհանգիստ են .սա ինֆորմացիայի արգասիք է: Շատ կենդանիներ իրենց վարքով հաղորդում են մոտալուտ վտանգը:Օր. մեղուները,բույսերն արձակում են ֆիտոնցիդներ,որոնց միջոցով վանում են թշնամիներին,գրավում բարեկամներին:
Կարևոր մեխանիզմ է երկրահամակարգում բնության ինքնավերականգնումը:Յուրաքանչյուր լանդշաֆտ ունի որոշակի հավասարակշռություն որը ձեռք է բերել միլիոնավոր տարիների ընթացքում:Օրինակ տայգայում հողը,բույսերը,կենդանիները յուրահատուկ են և եթե ինչ-որ տարր փոխվում է , ապա բնությունը շուտով այն վերականգնում է:
Բնության մեջ երբեմն էլ տեղի են ունենում տարբեր երևույթների ուժեղ բռնկումներ,որոնց էությունը մինչ օրս պարզաբանված չէ:Բնությունն ունենալով ինքնավերականգման մեխանիզմ կարողանում է չեզոքացնել արհավիրքը:
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթի բուռն զարգացումը պարունակում է հետագայում այդ երևույթը արգելակելու մեխանիզմ,որով զսպվում են հետագա բռնկումները:

Լանդշաֆտային Թաղանթը և Նրա Բաղադրիչները

Լանդշաֆտային թաղանթ համարում ենք աշխարհագրական թաղանթի մասը, որտեղ իրար մեջ են թափանցում քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, որտեղ կենտրոնացված է կենսոլորտի հիմնականզանգվածը, որտեղ գտնվում է մարդն իր աշխատանքային գործունեությամբ:

Երկրաբանական հիմքը — Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները: Որպես լանդշաֆտային թաղանթի բաղադրամաս, կարևոր են երկրակեղևը կազմող ապարները, նրանց տիպերը ըստ ծագման, հասակի, տեղադրման պայմանների, հողմահարման նկատմամբ ունեցած դիմադրողականությունը, կեղևի տեկտոնական կառուցվածքի և այլ հարցեր, որոնց ընդհանրությունը երկրաբանական կառուցվածք ընդհանուր անվանումն ունի:

Հողային բաղադրիչը— Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակություն: Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն լաբորատորիաներում հող ստեղծել հնարավոր չէ, որովհետև այն առաջանում է մանր օրգանիզմների ներգործությամբ երկար ժամանակահատվածում:

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ— Ռելիեֆը երկրակեղևի վերին մակերևույթիձևերի ամբողջականությունն է: Այս բաղադրիչը լեռնային երկրներում խիստ բազմազանությամբ է հանդես գալիս, որտեղ շատ կարևոր են՝ տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունը և խորությունը, լանջերի կողմնադրությունը, տեղի բարձրությունը ծովի մակարդակից:

Կլիմայական բաղադրիչը — Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները և նրանց շրջանառու պրոցեսները,խոնավությունը, ծովի մոտիկությունը և այլն: Մեր մոլորակի վրա ստեղծվել են 4հիմնական օդային զանգվածներ:

Ջրերը — Ըստ Վերնանդսկու բնության երևացող պատկերը ջրով է պայմանավորված: Օվկիանոսի գոյությունը մեր Երկրի վրա կյանքի ստեղծման պայմաններից մեկն է: Եթե օվկիանոսում չկա ջրի շրջանառություն,ապա օրգանական աշխարհն աղքատ է, ինչպես Սարգասյան ծովում է:

Կենսոլորտը — Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է, չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն: Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է առանց անկենդան միջավայրի:

Անթրոպոգեն բաղադրիչը — 21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու: Ամեն տարի մարդը ընդերքից հանում է զանազան հանքանյութեր,վառելանյութ, օգտագործում է ջրային զանգված և այլն: Ներկայումս մարդու ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է: Խախտվել է բնութման նորմալ զարգացումը։

Լանդշաֆտների սոցիալ – տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա:

• Գյուղատնտեսական— Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին: Այն հերկում ենք, խոտ ցանում, անց ենք կացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք: Միաժամանակ կարելի է մարգագետնի եզրին կառուցել անասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլն:

• Անտառտնտեսական— Եթե ընդարձակ տարածության վրա ոռոգման ցանց է ստեղծվում, կատարում են սանիտարական ծառահատում, փայտանյութով մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ:

• Լեռնարդյունաբերական— Ենթ. հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր: Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր։ Միաժամանակ զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն:

• Ռեկրեացիոն— Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:

• Տրանսպորտային— Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան: Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:

• Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ,ռազմական նշանակության օբյեկտներ:

• Ուսումնական— Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ: Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

• Արդյունաբերական— Կան արդյունաբերության շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:

• Մարդածին— օր․՝ քաղաքները, գյուղերը։ Ենթ.՝ կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ մոծակներ են բազմանում: Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են, այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում:

Ջերմոցային էֆեկտը և օզոնային թաղանթը

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը: 2000թ.աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO2գազով (նաև ջերմոցային այլ գազերով): Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO2 գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել. դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3օ-ով, ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5օ-ով: Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը (O3) երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու : Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա՝ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Օր. երբ սառնարանները շարքից դուրս են գալիս,ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով՝ ռեակցիաայի մեջ մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Երբ երևույթը ուսումնասիրելու համար կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները:

2. Դաշտային հանույթի մեթոդ:Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու:

3. Փորձագիտական մեթոդ:Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում: Դրա համար պետք է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել: Օրինակ՝ սելավները:

4. Լաբորատոր մեթոդ:Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման:

5. Համեմատական մեթոդ.- Այս մեթոդը օգտագործում են անծանոթ երևույթների ճանաչման դեպքերում: Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ու դրանց պատճառները:

6. Քարտեզագրման մեթոդ: Քարտեզահանումը՝ տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումն է թղթի վրա:

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը: Կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ օրինաչափություններ են պարզում:

8. Նկարագրական մեթոդ: Այժմ նկարագրությունը զուտ գիտական մասնագիտական կամ էլ մարդկանց մատչելի ձևով ներկայացնելու համար է:

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ: Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի:

10. Գծանկարչական մեթոդ: Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները:

11. Վերադրման մեթոդ: Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքների մեջ զուգահեռներ են անցկացնում:

12. Երկրաֆիզիկական մեթոդ: օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Եվ դա կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան:

13. Երկրաքիմիական մեթոդ:Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ՝ հակառակը: Դրանք կապվում են այդ տարածքներում քիմիական տարրերի ավելցուկի կամ պակասորդի հետ:

14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ:Այս մեթոդով պարզում են, թե լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան:

15. Քանակական մեթոդ:Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը: Օր. երկարությունը, հեռավորությունը,մակերեսը, կշիռը և այլն:

16. Մաթեմատիկական մեթոդ:Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական բարդ օրենքների ու բանաձևերի միջոցով:

17. Մոդելավորման մեթոդ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստականորեն ստեղծվում է երևույթների կամ առարկայի նմանակը` ուսումնասիրելու նպատակով:

18. Հաշվեկշռային մեթոդ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերություններ:

19. Վիճակագրական մեթոդ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հիմնված է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա: