Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը:Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ:Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը և Գեչռլուն: Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ:Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները:<Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան։

Հայաստանի առաջին հանրապետությունը

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք: Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը: Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան: Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը: Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից:Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները:

Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը: Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ2-ի: 1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը: 1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին: Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ` 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին:
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ: Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919 թ-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել է մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն մեծ օժանդակություն է ցուցաբերել երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը: Սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան: Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն: ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել:1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը:Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են դե ֆակտո ճանաչել Հայաստանի անկախությունը: Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր: Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը մերժել է: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր  որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին:  Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:

Վանի ինքնապաշտպանությունը

1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը (թվով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները: Մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանության` համառ մարտեր մղելով թշնամու դեմ:

Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր: Տեղի հայկական կուսակցությունները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը և խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանության:

Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում` Այգեստանում և Քաղաքամեջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները: Հաշվի առնելով թուրքերի թվական գերակշռությունը` Այգեստանի զինվորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարություն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն հարձակման: Ռմբակոծվում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մեկ օրվա ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատվածներում փոփոխակի հաջողություններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:

Ապրիլի վերջին նկատվում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ` օգնության խնդրանքով: Թուրքական անընդմեջ հարձակումները զուգորդվում են քաղաքի շրջակա գյուղերի հայության զանգվածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանվում և հրդեհվում է ավելի քան 100 հայկական գյուղ:

Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամավորական հեծելազորը` Խեչոյի (Խաչատուր Ամիրյան) և Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Մայիսի 6-ին Վան է մտնում նաև ռուսական զորաջոկատը: Քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ թուրքական զորքը փախուստի է դիմում: Վանն ազատագրվում է: Արամ Մանուկյանը նշանակվում է Վանի նահանգապետ:

Շուրջ մեկ ամիս տևած դիմադրության ընթացքում թուրքական կորուստները կազմում են մոտ 1,000 զինվոր և սպա, հայերը տալիս են մոտ 350 զոհ:

Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն տասնյակ հազարավոր հայերի հնարավորություն տվեց փրկվելու անխուսափելի բնաջնջումից` բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջանների հայության համար:

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում

Հայկական հարցը Արևմտյան Հայաստանի Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրվելու, միացյալ պետություն ստեղծելու հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումն է, որը որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս Հայկական հարց անունով հայտնվում է միջազգային դիվանագիտության կիզակետում 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում
  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի  գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

«Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»:

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը մեծապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում և Մերձավոր Արևելքում: Այս հանգամանքը չէր բխում եվրոպական մեծ տերությունների շահախնդրություններից, որոնք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին Ռուսաստանին զրկելու ձեռք բերած նվաճումներից: Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի անզիջում դիրքորոշումը հնարավոր էր դարձնում նույնիսկ պատերազմի բռնկում նրանց և Ռուսաստանի միջև: Եվ քանի որ վերջինս պատրաստ չէր պատերազմի, ուստի համաձայնվեց միջազգային կոնգրես հրավիրելու և կնքված հաշտության պայմանագիրը վերանայելու առաջարկներին: Նախատեսվեց նոր կոնգրեսը հրավիրել Բեռլինում: Կ. Պոլսի հայ հասարակական շրջանները որոշեցին մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որն այնտեղ պաշտոնապես ներկայացնելու էր «հայ ազգի ցանկություններն ու ձգտումները»:

Պատվիրակությունը կոնգրեսին էր ներկայացնելու մի խնդրագիր, որի բովանդակությունը հետևյալն
էր.

  1. Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա):
  2. Հայկական գավառները պետք է համախմբվեին մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը կառավարվելու էր քրիստոնյա կառավարչի (նախընտրելի էր հայ) կողմից` հինգ տարի ժամանակով:
  3. Սահմանվելու էր դավանանքի ազատություն, կազմվելու էին քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքեր:
  4. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվեր քրիստոնյաների և մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը:
  5. Հայերենը, թուրքերենի հետ հավասարաչափ, գործածության մեջ էր դրվելու և դառնալու էր պաշտոնական լեզու:

Հետաքրքիր է, որ Անգլիան խրախուսեց պատրիարքին հայկական պատվիրակություն ուղարկելու Բեռլին: Այս ճանապարհով նա փորձում էր սեպ խրել հայերի և ռուսների միջև և, ի վերջո, ձախողել հայերի պահանջները, իսկ Հայկական հարցն ամփոփել իրենց մտադրությունների շրջանակներում: Եվ դա նրան հաջողվեց: Նախքան Բեռլին հասնելը հայկական պատվիրակության անդամները եղան Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Ս. Պետերբուրգում, հանդիպումներ ունեցան քաղաքական, դիվանագիտական շրջանակների հետ, որոնք խոստացան կոնգրեսում պաշտպանել հայերի դատը: Սակայն վեհաժողովի նախօրյակին Անգլիան՝ Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը։ Հայ պատվիրակների բոլոր փորձերը մասնակցելու Կոնգրեսին մերժում ստացան, ուստի նրանք ստիպված էին բավարարվել միայն մասնակից երկրների պատվիրակների հետ առանձին հանդիպումներով:

Բեռլինի կոնգրեսում վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի համարյա բոլոր դրույթները, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը: Հատկանշական է, որ 61-րդ հոդվածում Հայաստան անվանումը այլևս չէր հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե որո՞նք էին այդ մարզերը և ի՞նչ բնույթի էին լինելու բարենորոգումները, այդ մասին ոչինչ չէր ասվում:

Ճնշված ու վհատված Մ․ Խրիմյանը վերադառնալով Կ. Պոլսից՝ Բեռլինի վեհաժողովը նմանեցրեց  հարիսայով լի կաթսայի, որտեղից տարբեր ազգերի ներկայացուցիչները երկաթե շերեփներով վերցնում տանում են իրենց հասանելիքը, իսկ հայերը ներկայացել են թղթե շերեփով:

Նա իր խոսքերով ողջ հայության մոտ այն գիտակցությունն էր ուզում արթնացնել, որ ազատությունը  ձեռք է բերվում ոչ թե խնդրագրերի, այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով: Պատահական չէ, որ 1878թ. հետո հայ ազատագրական շարժումը թևակոխեց իր զարգացման նոր՝ զինված պայքարի փուլը:  Պատմությունն ապացուցեց, որ  թուրքական արյունոտ բռնակալությունից հայ ժողովրդի փրկության միակ հնարավորությունը զիված պայքարն է: Բռնության առջև չպետք է խոնարհվել, այլ միասնական ուժերով պայքարի նետվել, և այդ ճանապարհով հաստատել գոյության ու անկախության իրավունքը:

Այսպիսով, Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին: Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար: Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի հետ:

Թարգմանած նյութ

16 -րդ դարում Վրաստանը բաժանվեց մի քանի փոքր ֆեոդալական պետությունների, որոնք անընդհատ պատերազմում էին մահմեդական կայսրությունների ՝ Թուրքիայի և Իրանի դեմ: 1558 թվականին սկսվեցին Մոսկվայի և Կախեթիի միջև առաջին դիվանագիտական ​​հարաբերությունները, և 1589 թվականին ռուս ցար Ֆյոդոր I Իաննովիչը իր պաշտպանությունը առաջարկեց թագավորությանը: Ռուսաստանը հեռու էր, և հնարավոր չէր արդյունավետ օգնություն ցուցաբերել: 18 -րդ դարում Ռուսաստանը կրկին հետաքրքրություն ձեռք բերեց Անդրկովկասի նկատմամբ: Պարսկական արշավի ժամանակ Պետրոս I- ը դաշինք կնքեց Վախթանգ VI ցարի հետ, սակայն հաջող ռազմական գործողություններ չեղան: Ռուսական զորքերը նահանջեցին հյուսիս, Վախթանգը ստիպված փախավ Ռուսաստան, որտեղ էլ մահացավ:

Եկատերինա II- ը բոլոր հնարավոր օգնությունները ցուցաբերեց Քարթլի-Կախեթի թագավոր Իրակլի II- ին, ով աննշան ռազմական ուժեր ուղարկեց Վրաստան: 1783 թվականին Իրակլին ստորագրեց Գեորգիևսկի պայմանագիրը Ռուսաստանի հետ, որը ռազմական պաշտպանության դիմաց ստեղծեց ռուսական պրոտեկտորատ:

1804 թվականի հունվարի 3 -ին ռուսական բանակը հարձակում սկսեց Գյանջա ամրոցի վրա, ինչը մեծապես խաթարեց Պարսկաստանի ծրագրերը: Գյանջայի գրավումը ապահովեց Վրաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը, որոնք անընդհատ ենթարկվում էին Գյանջայի խանության հարձակմանը: Պարսկաստանը սկսեց դաշնակիցներ փնտրել Ռուսաստանի հետ պատերազմի համար: Այդպիսի դաշնակից դարձավ Անգլիան, որը ոչ մի կերպ շահագրգռված չէր այս դիրքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ: Լոնդոնը տվեց աջակցության երաշխիքներ, և 1804 թվականի հունիսի 10 -ին Պարսկաստանի շեյխը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Պատերազմը տևեց ինը տարի: Պարսկաստանի մյուս դաշնակիցը Թուրքիան էր, որն անընդհատ պատերազմներ էր մղում Ռուսաստանի դեմ:

Հայոց պատմություն

Ժան Բոդրիարը իր հոդված միջոցով ապացուցում է, որ համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք
ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Օրինակ համաշխարհայնացումն իր արտացոլումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության միջոցով, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում:

Նախ և առաջ համաշխարհայնացվում են շուկան, ամեն տեսակ փոխանակությունների ու ապրանքների խռնվածությունը, փողի հավիտենական հոսքը:

Նրա հոդվածները շատ դժվար է կարդացվում ու շատ բարդ է հասկացվում։

Մեկ անգամ անհայտ կորած համընդհանրականը, մեկ անգամ էլ ունիվերսալը վտանգի
ենթարկելով՝ մնում է միայն ամենազոր համաշխարհային տեխնոկառուցվածքը, որը դեմ է առնում կրկին վայրենի դարձած յուրահատկություններին ու հայտնվում ինքնահոս վիճակում:

Նրա հոդվածները խիստ տարբերվում են Պիեռ Բուրդիեի հոդվածներից։ Շատ հեշտ է հասկանալ, հիմնականում հասարակության թեմաներն է առաջ քաշում Պիեռ Բուրդիեն, իսկ Ժան Բոդրիարը խոսում է ա

Պիեռ Բուրդիե- Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն մեզ իր հոդվածի միջոցով ցույց է տալիս ու հիշացնում է հասարակության ամենատարածված խնդիրը։ Հենց հոդվածի սկզբում նա ասում է, որ ոչ մի մտադրություն չունի այլ բաներ ասելու կամ քննադատելու հասարակության կարծիքը, նա ուղղակի փորձել է այս հոդվածի միջոցով առաջ բերել հասարակության կարծիքի խնդիրը։

Մեզ բոլորիս հայտնի է, որ դա մեր օրերում ամենատարածված խնդիրն է։ Պիեռ Բուրդիեն առանձնացնում է երեք կանխադրույթ՝

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն։

Եվ երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Պիեռ Բուրդիեն դա ամենակարևոր գործառույթն է համարում, հենց թողնել այնպիսի

Կիլիկյան Հայաստանի գյուղական համայնքը

1Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել։

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայում հայկական պետության առաջացման որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:

Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները:

Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

Սկզբնաղբյուրներ

Օգտվել եմ

https://findarmenia.org/ , https://akunq.net/ , http://www.hayzinvor.am/ սայթերից

Ինչով է թեման կարևոր

Այս թեման կարևոր է նրանով որ մենք կարողանանք պատկերացում կազմել համայնք բառի մասին, և ինչում է կայանում նրա գործունեությունը:

Վերլուծություն

Ես այս տեքստը կարդալուց հետո շատ բան իմացա համայնքի մասին ու նրա գործունեության մասին:Այս տեքստում ես ինֆորմացիա գթա ոչ միայն համայնքի այլև ընդհանուր Կիլիկյան Հայաստանի մասին:Այս տեքստում ասվում է որ համայնքը դա գյուղական բնակչության կազմակերպության հիմքն է,և որպես համայնք հանդես էին մի կամ մեկից ավելի գյուղեր:Համայնքի գլխավոր նպատակը դա գյուղացու կամ գյուղի բնակիչի հարաբերությունը կարգավորել պետության, եկեղեցու միջև:Ամեն մի համայնք ուներ իր սեփական եկեղեցին կամ մատուռը որը հովանավորում էր որևե սրբի:Կիլիկյիաի և Հայաստանի միջև հասարակական- տնտեսական հարբերությունները բարդացան:Այսպիսով ես տեղեկություն ստացա համայնքի և նրա գործունեության մասին։Իմացա որ ամեն համայնք ունի իր եկեղեցին կամ մատուռը որը հովհանավորում է որևե սրբի։Իմացա որ համայնքը կարգավորում է գյուղացու կամ գյուղի բնակիչի միջև պետության,եկեղեցու հետ կապերը

Իսրայել Օրի

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Օրին Հայաստանում. Անգեղակոթի ժողովը

Իսրայել Օրի

Իսրայել Օրի

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:

Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը: Նրանք միաժամանակ հայտնում էին, որ փոքրաթիվ օգնական զորքով Հայաստան ժամանելու պարագայում իրենք Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար անմիջապես զինված ապստամբություն կբարձրացնեն: Ռազմական օգնության դիմաց մելիքները պատրաստակամ էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր: Նրանք տեղեկացնում էին նաև, որ իրենք ռազմական պատրաստություն են տեսնում և երբ իշխանի զորքերը ժամանեն Հայաստան, իրենք անմիջապես կապստամբեն՝ պարսիկներին երկրից դուրս քշելու համար:

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը

Հովհան Վիլհելմ

Հովհան Վիլհելմ

Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում ինչպես Եվրոպայից սպասվող օգնությանը, այնպես էլ Հայաստանում հայկական ապստամբական ուժերի մասնակցության հարցին: Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել և ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր:

Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

Իսրայել Օրին Ռուսաստանում

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:

Պետրոս I

Պետրոս I

Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով: Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան: Դեսպանության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին, որտեղ խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ:

Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները

Ռուսաստանում ստանալով Պետրոս I-ի հանձնարարություններն ու նամակները՝ Ի. Օրին 1708թ. հասավ Շամախի քաղաք: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Անդրկովկասում մեծ տպավորություն գործեց: 1709թ. Ի. Օրին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Անդրկովկասում նա կապեր հաստատեց Ղուբայի և Շամախու խաների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար պայքարելու պատրաստակամություն հայտնած տարբեր գործիչների հետ: Նա մեծ աշխատանք կատարեց նաև Ռուսաստանի նկատմամբ համակրանք ստեղծելու ուղղությամբ:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Լենքթեմուր

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) XIV դ. վերջին ստեղծել էր մի ընդարձակ պետություն, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը։ Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։

Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը կրկին ավերածություններ գործեցին՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր։ Դաժանությունների դիմելով՝ նրանք ցանկանում էին ահաբեկել բնակչությանը և նրան զրկել դիմադրողականությունից։ Բայց դա էլ չօգնեց։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։

Վերջին անգամ Լենկթեմուրի զորքերը Հայաստան ներխուժեցին XV դ. սկզբին՝ շարունակելով ավերել երկիրը և կողոպտել բնակչությանը։ 1402թ. Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Սակայն արյունարբու բռնակալը 1405թ. մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել, իսկ շրջակա երկրներն էլ կարճ ժամանակով ազատվեցին Նոր արհավիրքներից։

Հայաստանը 18 րդ դարի սկզբին

Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին

Այդ ժամանակահատվածում  հայաստանը փորձում էր անկախանալ։ Անկախության գործում մեծ դեր են ունեցել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այս ժամանակահատվածում նաև Հայաստանը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Նաև հայաստանը կիսված էր երկու տերությունների միջև։

Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ

Երկուսնել պայքարում էին հայաստանի ազատագրման համար։ Երկուսնել ծառայել են Եվրոպական բանակում։ Մեծ հույսեր էին կապել Ռուսաստանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Այս երկու գործիչներնել հասկանում էին որ միայնակ Հայաստանը ոչ մի բանի չի հասնի այդ պատճառրվ նրաք փորձում էրն դաշնակից փնտրել։ Իսկ դաշնակիցների առումով պետք է փնտրել այնպիսի դաշնակից որ ունենա հզոր կապեր և չլինի բարեկամական կապերի մեջ մեր թշնամիների հետ։

Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։

Ազատագրողը պետք է լինի համազ, անվախ կարողանա բանակցել տարբեր մարդկան հետ լինի խորամանկ և լինի հեռատես։

Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Երկուսնել պայքարեցին Հայաստանի ազատագրման համար բայց չհասան դրան։