Իմ մասին

Ես Էրիկ Մարուքյան եմ, ծնվել եմ 2005 թվի Մայիսի 10-ին։Սովորել եմ Լևոն Միրիջանյանի հ․ 155  դպրոցում։Դպրոցում ես շատ ընկերներ ունեի, որոնց հետ սովորեցի 9 տարի, ես և իմ դասարանցիներս սիրում ենք զբաղվել սպորտով։13 տարեկանում ես ընդունվեցի ԹՈՒՄՈ, որտեղ սովորեցի 1,5 տարի, բայց արդյունքում ոչ մի գիտելիք չքաղեցի։14 տարեկանում ես դուրս եկա ԹՈՒՄՈ-ից։9-րդ դասարանում ես պետք է որոշեի թե որտեղ պետք է ընդունվեմ դպրոցից հետո, իմ ծնողներս ինձ խորհուրդ տվեցին Մխիթար Սեբաստացու Բլեան քոլեջը։Ես ընդունվեցի վեբ դիզայնի ֆակուլտետ, այստեղ ես ընդունվել եմ որպեսզի ստեղծեմ իմ վեբ դիզայների կյանքը։Այստեղ լավ սովորելուց հետո ես կփորձեմ ընդունվել այստեղի համալսարան, և այնտեղ շարունակել իմ ուսումը։