Ինքնակենսագրություն

Ես Մարուքյան Էրիկն եմ՝ ծնվել եմ  2005 թվի մայիսի 10-ին:Սովորել եմ  Լևոն Միրիջանյանի անվան համար 155 դպրոցում:Փոքր վախտվանից իմ մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում վեբ և գրաֆիկ դիզայն մասնագիտությունները:Ես 13 տարեկանից սկսեցի հաճախել TUMO, բայց մեկ ու կես  տարուց հետո ես հեռացա այդ տեղից քանի որ իմձ այն տեղ ոչ մի բան չսովորեցրեցին:Հեռանալուց հետո ես սկսեցի զուտ իմ հետաքրքրության համար տարբեր տեսանյութեր նայել իմ նախասիրությունների հետ կապված, և դա ինձ ավելի շատ գիտելիք տվեց քան TUMO հաճախելը:Դպրոցից հետո ես ընդունվեցի Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի քոլեջ և ընտրեցի Վեբ դիզայն բաժինը:Դասերի ժամանակ մեզ  դասատուները սովորեցնում են տարբեր ծրագրերով տարբեր աշխատանքներ կատարել՝ օրինակ լոգո պատրաստել կամ կոլաժ պատրաստել կամ ուրիշ բան:

Հարցաթերթիկի կառուցվածքը, հարցերի տեսակները

Հարցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ
անձնական հարցեր:

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ:Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել:

Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:
Ըստ իրենց բովանդակության հիմնական կամ նպատակային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի. փաստական բնույթի, որոնք տեղեկություններ են հարցվողների սոցիալժողովրդագրական տվյալների սեռի, տարիքի, մասնագիտության և այլնի մասին՝ այն է անձնագրային մաս: Փաստերը կարող են լինել նաև գործունեության ու կյանքի ցանկացած ոլորտի վերաբերյալ

Տեղեկատվական, որոնք նախատեսված են հարցվողների իրազեկությունները, գիտելիքների մակարդակը պարզելու համար: Այս հարցերը չի կարելի ուղղակիորեն ձևակերպել. այստեղ ներկայացվում է մի մտացածին, հնարովի իրավիճակ, և խնդրում են հարցվողին դրսևորել սեփական վերաբերմունքը:

Խոցելի խումբ

Հասարակության ցանկացած խումբ կամաս որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար կոչվում են խոցելի խմբեր։

Որոնցից առանձնացնեմ են հատկապես խոցելի խումբ, կալանավորները բաներին, դատապարտվածներին, փոքրամասնություներից, բուլիգ ենթարկված անձաց, դասական խտրականություն ներկայացված անձաց։

Խոցելի խմբերը հասարակություն ամենա անապահովնեն հանդիսանում

Սոցիալական խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:

Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:

Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:

Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:

Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
ընդհանուր նպատակներ,ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Սոցիոլոգիա առարկան

Ներկայումս սոցիոլոգիան լայն ճանաչում է ձեռք բերում և արժանի տեղ է գրավում գիտությունների շարքում: Նա ուսումնասիրում է հասարակությունն ընդհանրապես և անձը մասնավորապես, ինչպես նաև վերլուծում է նրանց փոխադարձ շփման բազմաթիվ կետերը: Սոցիոլոգիան մեզ թույլ է տալիս ուսումնասիրել այն ասպեկտները, որոնք երբեմն անտեսում ենք, հնարավորություն է տալիս հասկանալ մարդկային հասարակության կառուցվածքը, հասկանալ այն զգացմունքները, որոնք ղեկավարում են մեր վարքը և հասկանալ, թե ինչպես է ձեւավորվել մեր հասարակությունը: Այլ կերպ ասած, սոցիոլոգիան մեզ տալիս է որոշակի գիտակցություն, որն օգնում է մեզ հասկանալ մեզ հետ պահող կամ ազատող սոցիալական ուժերը ՝ հստակեցնելով մեր կյանքի ասպեկտները և բացելով սոցիալական աշխարհը մեզ համար:

Սոցիոլոգիան որպես գիտություն սահմանելու դժվարությունը պայմանավորված էր այն փաստով, որ սոցիալական հետազոտողների մեծ թվով դրսևորումները փորձեցին արհեստականորեն հանգեցնել մի բանի, միավորվել միմյանց, և դա, սկզբունքորեն, անիրատեսական է:

«Սոցիալական» -ը սոցիոլոգիայի ամենակարևոր կատեգորիան է: Այն առաջանում է մարդկանց միջև փոխգործակցության գործընթացում և ներառում է նրանց հարաբերությունների և կապերի ամբողջ բազմազանությունը, որոնք կազմում են սոցիալական կյանքը: Սոցիոլոգների հիմնական ուշադրությունը ուղղված է անձին, քանի որ նա հանդես է գալիս որպես սոցիալական հարաբերությունների ակտիվ սուբյեկտ:

Դիտման մեթոդ

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Անձնավորություն և անհատականություն հասկացություններ

Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։

Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։

Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք “անհատ” (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն “անհատը” կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։

Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

Հիշեք հանրահայտ “Մաուգլի”-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է:

Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է:

Ես

1.Իմ մասին

Ներողամիտ,կատակասեր,հետաքրքրասեր։

2.Իմ առաքելությունը

Գրաֆիկ դիզայներ դառնալ։

3.Ում եմ ես նման

Ես նման եմ իմ հայրիկին։

4.Ինչն է ինձ ուրախացնում

Մարդկանց անկեխցությունը։

5.Ինչն է ինձ տխրեցնում

Մարդկանց անարդարությունը։

6.Ինչից եմ վախենում

Վայրի կենդանիներից։

7.Ես իմ ընկերների աչքերով

Ամաչկոտ, կոմպլեկսավորված և վախկոտ։