Տարվա հաշվետվություն

Ես Էրիկ Մարուքյան եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի քոլեջում 2 – 2 կուրսում:

Այս տարի ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել իմ մասնագիտական առարկաներին,և իմ մասնագիտական  դասերի շնորհիվ ես ունեմ իմ ձեռքով պատրաստած տարբեր հետաքրքիր աշխատանքներ:

Ճամփորդություններից մասնակցել եմ միայն Լեռնանիստին հունվար ամսին, այդ Լեռնանիստը ցավոք սրտի իմ մոտ ոչ մի ձև չտապորվավ, քանի որ մենք այնտեղ առանձնապես ոչ մի հետաքրքիր բանով չզբաղվեցինք, այլ միայն ներքևից վերև էինք սահում:

Մասնակցել եմ նաև կլոր սեղանին մի անգամ, որտեղ քոլեջի ուսանողները ներկայացնում էին իրենց պատրացտած հետաքրքիր հարցազրույցները:

Իսկ մի քանի օր առաջ մասնակցեցի մասնագիտական հանդիպմանը որտեղ ընկեր Գագիկը պատմում էր տարբեր նկարների և էսթետիկայի մասին:

Հունվարի Հաշվետվություն

Այս տարվա հունվար ամիսը շատ հետաքրքիր էր իմ համար։Մենք շատ աշխատանքներ արեցինք մասնագիտական առարկաներից։Օրինակ ընկեր Լենայի դասերին մենք մշակում էինք մեր սեփական լոգոն։Չնայած այն որ դեռ իմ լոգոն ես մինչև վերջ չեմ ավարտել ես լիքը բան սովորեցի հետևյալ ծրագիից որով մենք աշխատում ենք։Բացի այդ ես ամսի 25ին քոլեջի ուսանողների հետ միասին գնացի Լեռնանիստ` որտեղ մենք սահում էինք, և զբաղվում էինք այլ գործողություններով։

Տարվա հաշվետվություն

Նախորդ տարի ես ընդունվեցի ՄՍԿՀ քոլեջ։ Ես ծանոթացա այդ քոլեջի շրջապատի,միջավայրի, ուսումնական ծրագրի  և ուրիշ բաների հետ։ Դժվարություններով բայց  կարողացա հարմարվել նոր միջավայրին, ինչպես նաև ձեռք բերեցի հետաքրքիր ընկերներ։Սակայն մինչև օրս լինում են պահեր երբ չեմ կառողանում  համակերպվել:Մասնակցել եմ  ուսումնական ժամերգություններին, մեդիա ուրբաթներին, մարզական ստուգատոեսներին և դիջիդեքներին:Ինձ համար ավելի տպավորվեց ուսումնական ծրագրի տեսակը ,,Երկու շաբաթյա ուսումնական ճամբարի,, ընթացքում: Ջոկատի կազմը իրոք շատ հարջող էր և իրոք ստացվեց դասերը անցկացնել հաճելի և ընկերական միջավայրում ինչը ցավոք սրտի ոչ հաճախ էր ստացվում հիմնական կուրսի հետ:

Սեպտեմբեր – դեկտեմբեր Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսին մենք մուտք գործեցինք քոլեջ ծանոթացանք տարբեր դասատուների հետ և մասնակցեցինք նրանց դասերին, չամփորդություններին, և տարբեր նախագծերին:Օրինակ ես իմ կուրսեցիների հետ սովորացրեցի երեխաներին թե ոնց պտի օգտվել PowerPoint – ից:Այդ դասընթացը անցավ շատ հետաքրքիր և հիշարժան ձևով:

Մենք մեր կուրսով տարբեր տեղեր ենք գնացել՝ օրինակ Խոր Վիրապ, Հրեշտակի ձոր, Մուսա լեռ և այլ հիշարժան տեղեր: