Կածանն ինձ տաներ անտառը

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Սեբաստացիական պատում

Ես Էրիկ Մարուքյանն են 16 տարեկան եմ, սովորում Մխիթար Սեբաստացու կրթահալամիրի քոլեջի 2 – 2 կուրսում։Ես ընտրել եմ Վեբ Դիզայն մասնագիտությունը որովհետև այդ մասնագիտությունը իմ մոտ փոքր տարիքից շատ մեծ հետաքրքրությունն էր առաջացնում։Դեռ այդ մասնագիտության հետ կապված ինչ որ աշխատանք չունեմ, բայց հույս ունեմ որ շոտուվ ես կստեխծեմ իմ առաջինը գործը։Երբ ես 13 տարեկան էի ես ընդունվել էի ԹՈՒՄՈ, սովորելով այնտեղ 1,5 տարի անկեխծ ասաց ես բան չսովորեցի, դրա համար որոշեցի հելնել այնտեղից։Իսկ հիմա ես իմ համակարգչում տարբեր ծրագրեր ունեմ և կարող եմ պատրաստել իմ առաջին գործը։

Հրաշք Լիներ

Համո Սահյան «Հրաշք լիներ»
 
Հրաշք լիներ, կրկնվեր

Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական։

Իմ Տերյան

Մի հեռանա

Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,

Հոգնած ու մենավոր,

Դուրսը՝ չար փոթորիկ,

Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա՛ մեղմորեն

Այս հուրը տխրաբոց,

Թո՛ղ, որ մեղմ օրորեմ

Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,

Որ այսօր ես գիտեմ,

Այն անուշ հրաշքով

Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու

Քո սրտին կընետեմ,

Որ հզոր լինես դու

Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս

Կըվառեմ քո հոգում,

Սև կյանքի ալեկոծ

Խավարում ու մեգում

։Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար, և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորված իմ քույրի՛կ։

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,

Ի գեղէն Խառակոնիսայ,

Լըցեր եմ հարիւր տարին,

Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Քուչակին վերագրվող հայրենները ունեն սիրային և պանդխտային բովանդակություն, որոնք գրված են միջին հայերենով։

<<Հայերեն>>կոչվող բանաստեղծությունը  չորստողանի ստեղծագործություն է,որի յուրաքանչյուր տողը 15 վանկ է և բաժանվում է 7-8 մասերի։ Միջնադարում բանաստեղծության այս տեսակը շատ տարածված էր։

Էրնեկ ես անո´ր կու տամ,որ առեր իւր եարն է փախեր,

Ոնց որ ըզկամուրջն անցեր,ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.

Ձընիկ – եղեմնիկ եկեր,զոտվընուն հետքն է կորուսեր.

Առեր, ի պաղչան մըտեր,    ցորեկով զդընչիկն է պագեր:

Կոմիտաս, բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով ,
Ոտի տակին դողալով ,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով :
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի :
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Կոմիտասի մասին տեղեկություն

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Իմ մասին

Ես Էրիկ Մարուքյան եմ` 15 տարեկան, ծնվել եմ 2005 թվի մայիսի 10-ին:Ապրում եմ 15 թաղամասում, իսկ սովորում էի Լևոն Միրիջանյանի համար 155 դպրոցում:Ես սովորում էի լավ մարդկանց շրջապատում որոնք ամեն պահին կարող էին ինձ օգնել:Ես 13 տարեկանում զբաղվում էի լողով եվ բասկետբոլով, բայց այս տարի քցեցի:Այս քոլեջում լավ սովորելուց հետո ես պլանավորում եմ ընդունվել համալսարան որպեսզի կառուցեմ իմ գրաֆիկ դիզայների ապագան:

Ավետիքի Սահակյանի ”էյ ջան-հայրենիք”

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…