Ֆիլմադարան։Անտեսանելի հյուրը

Այս ֆիլմը դիտելուց հետո շատ հարցեր թողեց, տարբեր նյուանսներ դեռ քննարկված չէին։Բայց ի վերջո ֆիլմը ինձ դուր եկավ, իհարկե նա շեդեվր չէ, բայց երբ ազատ ժամանակ կա ապա կարելի է դիտել այդ ֆիլմը։Ֆիլմը իր սյուժեյով բավականին հետաքրքիր է, և շատ պահեր ստիպում էին քննարկել և խորհել  հետևյալ իրադարձության մասին։Այդ ֆիլմը արժանի է դիիտել։

Մուտք ճամբար:Ճանապարհորդություն կրթհամալիրով

Այսօրվա փոքր ճամփորդությունից հետո ես ավելի մոտ ծանոթացա այս տեղին:Մեզ ցույց տվեցին տարբեր տեղեր՚ վոլեյբոլի դաշտ,ագարակ,կողքի ավագ դպրոցը և այլ տարբեր տեղեր:Առաջին անգամ տարածքը փոքր էր թվում, բայց ճանապարհորդության ընթացքում ես հասկացա այս տեղը շատ մեծ է:Ագարակում մենք տեսանք ձիերին, բադերին, և շներին:

Եռoրյա ճամբար

Այսոր ես տեսա իմ քոլեջը որտեղ ես սկսելու եմ իմ ուսումը։Առաջին հայացքից այն թվում էր փոքր, բայց հետո ես հասկացա որ այս տեղը շատ մեծ է, այստեղ կան շատ զվարճալի տեղեր։Առաջին րոպեները շատ ձանձրալի էին, բայց 15-20 րոպեից մենք անցանք գործին։Ընթացքում ես մի քանիսի հետ ծանոթացա, հատկապես  տարորինակ Սերոժայի հետ, նա առաջին հայացքից բավականին տարորիինակ տղա էր, բայց թե ամեն ինչ դեռ դեմն է, և ես ապագայում շատ մարդկանց հետ կծանոթանամ։

Իմ մասին

Ես Էրիկ Մարուքյան եմ, ծնվել եմ 2005 թվի Մայիսի 10-ին։Սովորել եմ Լևոն Միրիջանյանի հ․ 155  դպրոցում։Դպրոցում ես շատ ընկերներ ունեի, որոնց հետ սովորեցի 9 տարի, ես և իմ դասարանցիներս սիրում ենք զբաղվել սպորտով։13 տարեկանում ես ընդունվեցի ԹՈՒՄՈ, որտեղ սովորեցի 1,5 տարի, բայց արդյունքում ոչ մի գիտելիք չքաղեցի։14 տարեկանում ես դուրս եկա ԹՈՒՄՈ-ից։9-րդ դասարանում ես պետք է որոշեի թե որտեղ պետք է ընդունվեմ դպրոցից հետո, իմ ծնողներս ինձ խորհուրդ տվեցին Մխիթար Սեբաստացու Բլեան քոլեջը։Ես ընդունվեցի վեբ դիզայնի ֆակուլտետ, այստեղ ես ընդունվել եմ որպեսզի ստեղծեմ իմ վեբ դիզայների կյանքը։Այստեղ լավ սովորելուց հետո ես կփորձեմ ընդունվել այստեղի համալսարան, և այնտեղ շարունակել իմ ուսումը։