Առաջադրանքներ

Արծիվի աչք           Վարդուհի       Լուսե

կրիայի  քայլ          Փիրուզ             Անգին

ագռավի ճանկեր  Վարդանուշ    Ազնիվ

առյուծի կաթ խմել Մանուշակ     Զվարթ

ագռավի ճուտ         Վահան          Ազատ

օձի լեզու  ունենալ  Աղավնի         Անթառամ

էշի ականջում քնել Շանթ             Սիրուն

էշը քշել   Արփի                                Գեղեցիկ

էշ կտրել  Նունուֆար                      Պայծառ

գայլի բերանից գառ խլել   Անթառամ   Անուշ

Կոմիտաս, բանաստեղծություններ

ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով ,
Ոտի տակին դողալով ,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով :
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի :
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Կոմիտասի մասին տեղեկություն

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նպատակն է բացահայտել սովորողների վերաբերմունքը կորոնովիրուսի նկատմամբ՝ աշխարհագրական ընկալմամբ։

Ընթացքը․

  1. Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  2. Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  3. Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

Արդյունքը- երկարատև դադարից հետո ֆիզիկական միջավայրում հնարավորություն ունեցանք քննարկել արդի ժամանակահատվածում առկա գերխնդիրը՝ ոչ միայն բացասական այլև դրական տեսանկյունից։

Մեխանիկական շարժում,հետագիծ, նյութական կետ, արագություն

Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Կյանքի դաս համար մեկ

Ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, և ամեն ինչ փոփոխվում է:

Մենք բոլորս պիտի փոխվենք:

Մարմնի հետևից թողաց գիծը կոչվում է հետագիծ:

Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափերը կարելի է ամտեսել:

Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է:

Անցած ճանապարհը դա հետագծի երկարություն է:

V=S : t

Խնդիր

Տրված է                                                                                                      Լուծում

Սիմոնը 4 ժամում սպանեց 40 նապաստակ                                   4ժ=40նապաստակ

Մեկ ժամում քանի նապաստակ Սիմոնը կարող է պանել:           1ժ=?                      40:4=10նապ/ժամում

 

Պատ՝ 1ժ=10նապ:

Խոր Վիրապ և Հրեշտակի ձոր ճամփորդության տպավորությունները

Մի քանի օր առաջ ես և իմ կուրսը գնացինք ճամփորդության:Ամենա առաջինը մենք գնացինք Խոր Վիրապ, այնտեղ շատ հետաքրքիր էր բայց նույնտեղ շատ շոգ, այնտեղ ես նկարեցի շատ գեղեցիկ պատկերներ:Մյուս տեղը որ մենք գնացինք դա Հրեշտակի ձորն էր, այնտեղ  նույնպես շատ շոգ էր բայց շոգ էր նրա համար որովհետև այնտեղ կլիման տաք կիսանապատային է:Հրեշտակի ձորում բնակվում են օձեր, կարիճներ և տարբեր տեսակի մողեսներ, բայց ես տեսա միայն մողեսին:Մի խոսքով ես շատ մեծ տպավորություններ ստացա այդ ճանապարհորդությունից:

Գործնական աշխատանք

Կարող է արդյոք գոյատևել օրգանական աշխարհը առանց անօրգանական աշխարհի:

Կարող է արդյոք կենդանական աշխարհը վնաս հասցնել անօրգանական աշխարհին:

Գոռի հարցեր

Ինչու կենդանական աշխարհը չի կարող գոյատեևլ առանց անկենդան աշխարհի

Պատ՝ Քանի որ անկենդան աշխարհում կան կարևոր տարեր կենդանական աշխարհի գոյության համար:

Սենի հարցեր

Ինչ է լիպիդային պատյանը

Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ:

Իմ մասին

Ես Էրիկ Մարուքյան եմ` 15 տարեկան, ծնվել եմ 2005 թվի մայիսի 10-ին:Ապրում եմ 15 թաղամասում, իսկ սովորում էի Լևոն Միրիջանյանի համար 155 դպրոցում:Ես սովորում էի լավ մարդկանց շրջապատում որոնք ամեն պահին կարող էին ինձ օգնել:Ես 13 տարեկանում զբաղվում էի լողով եվ բասկետբոլով, բայց այս տարի քցեցի:Այս քոլեջում լավ սովորելուց հետո ես պլանավորում եմ ընդունվել համալսարան որպեսզի կառուցեմ իմ գրաֆիկ դիզայների ապագան:

Ավետիքի Սահակյանի ”էյ ջան-հայրենիք”

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…