Միջազգային բնապահպանական ընկերություններ

Բնության պահպանության միջազգային միությունը(ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են բնապահպանական մոնիթորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվության տրամադրումը և այլն։ Գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կացնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, կազմում է բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1990 թ.։ Նպատակն է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Հիմնական գործունեությունն է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպանության, միջազգային ջրերի և օզոնային շերտի պահպանության ծրագրերին ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ծրագրերի ընտրության չափանիշների հաստատումը։ Նստավայրը Վաշինգտոնում է։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։
Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

Նախկինում այդ ֆունկցիաները կատարում էր 1871 թվականին հիմնադրված օդերևութաբանական միջազգային կազմակերպությունը։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության բարձրագույն օրգանն օդերևութաբանական համաշխարհային կոնգրեսն է, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ (I-ը՝ 1951 թվականին, Փարիզում)։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն անդամ է ԽՍՀՄ։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն կազմում գործում են 6 ռեգիոնալ միություններ (Աֆրիկա, Ասիա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք, Եվրոպա) և 8 տեխնիկական հանձնաժողով։

Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության մշտապես գործող օրգանը՝ Քարտուղարությունը, գտնվում է Ժնևում։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հապավում ՄԱԶԾ, միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։

<span;>ՅՈՒՆԵՍԿՕ<span;>, լրիվ անվանումը՝ <span;>Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն<span;> (<span;>United Nations Educational, Scientific and Cultural Organization<span;>, <span;>UNESCO<span;>[2] ֆր.՝ Organisation des Nations unies pour l’éducation, la science et la culture), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
<span;>ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր[4]։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

<span;>ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ[5]։

<span;>ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը[6]։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ[7]։

<span;>Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։</span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;>

<span;>ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն<span;> (<span;>FAO<span;>, անգլերեն՝ Food and Agriculture Organization, ֆրանսերեն՝ <span;>Organisation des Nations unies pour l’alimentation et l’agriculture<span;>, իտալերեն՝ <span;>Organizzazione delle Nazioni Unite per l’Alimentazione e l’Agricoltura<span;>), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։</span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;>

<span;>Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր<;> կամ <s;>UNEP<span;>(անգլ.՝ <span;>UNEP<span;>, <span;>U<span;>nited <span;>N<span;>ations <span;>E<span;>nvironment <span;>P<span;>rogramme), ՄԱԿ-ի համակարգում ստեղծված ծրագիր է, որը նպաստում է հասարակական մակարդակով բնության պահպանման կոորդինացմանը։ Ծրագիրը հիմնված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1972 թ. դեկտեմբերի 15-ի №2997 բանաձևի վրա(A/RES/2997 (XXVII): UNEP-ի հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն է՝ ի բարօրություն ներկա և հաջորդ սերունդների։ Ծրագրի նշանաբանն է. «Շրջակա միջավայրը զարգացման հետաքրքրություն-ներում»։ UNEP-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Քենիայի Նայրոբի քաղաքում։ UNEP-ը ունի նաև վեց խոշոր տարածաշրջանային կենտրոններ, ինչպես նաև գրասենյակներ բազմաթիվ երկրներում։ UNEP-ը պատասխանատու է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով էկոլոգիական խնդիրների լուծման համար։ UNEP-ի գործունեությունը ներառում է Երկրի մթնոլորտին, ջրային և վերգետնյա էկոհամակարգերին վերաբերող բազմաբնույթ նախագծեր։ Բացի այդ UNEP-ը նշանակալի դեր ունի էկոլոգիային և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիների զարգացման գործում։ UNEP-ը հաճախ համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների և ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների հետ։ UNEP-ը հաճախ ֆինանսավորում է էկոլոգիական տարբեր ծրագրեր և նպաստում դրանց իրականացմանը։ UNEP-ի գործունեության շրջանակների մեջ մտնում է նաև միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի մշակումն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են պոտենցիալ վտանգավոր թունաքիմի-կատները, օդի անդրսահմանային աղտոտվածությունը և միջազգային նավարկելի ուղիների աղտոտվածությունը։ 1988 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը UNEP-ի հետ համատեղ հիմնել են կլիմայի փոփոխության մասնագետների միջկառավարական խումբ(IPCC): UNEP-ը հանդիսանում է նաև Համաշխարհային Էկոլոգիական հիմնադրամի հիմնադիրներից մեկը(GEF): UNEP-ի հովանու ներքո ամեն տարի նշվում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

<span;>ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս<span;> (UNCED), միջազգային կոնֆերանս։ Հիմնադրվել է 1989 թվականին։ Նպատակն է մթնոլորտի, հողային և ջրային պաշարների պահպանության, կենսատեխնոլոգիաների նոր մեթոդների օգտագործման ն շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում նպաստել պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելը։ Հիմնական գործունեությունն է ազգային հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի պատրաստումը։ Նստավայրը Կոնչոսում է (Մեքսիկա)։</span;></span;>

<span;>Բնության համաշխարհային հիմնադրամ<span;> (անգլ.՝ <span;>World Wide Fund for Nature<span;>, <span;>WWF<span;>), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։</span;></span;></span;></span;></span;></span;>

<span;>Համաշխարհային բանկ<span;>, միջազգային ֆինանսական կազմակերպություն[3], որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ «Համաշխարհային բանկ» տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ։
<span;>Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային։ Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծվեց Միջազգային զարգացման ասոցիացիա, որն իր վրա էր վերցնում այդ բանկի քաղաքականության հետ կապված գործառույթների մի մասը։

<span;>Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն.

<span;>• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

<span;>• Զարգացման միջազգային ասոցիացիա։

<span;>Տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն[4].

<span;>• Միջազգային ֆինանսական կորպորացիան

<span;>• Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը

<span;>• Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը

<span;>Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։ Առանձին դեպքերում «Համաշխարհային բանկ» ասելով նախկինի պես նկատի են ունենում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը մինչ օրս Համաշխարհային բանկի գուծունեության հիմքն է կազմում։</span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;></span;>