Կիլիկյան Հայաստանի գյուղական համայնքը

1Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել։

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայում հայկական պետության առաջացման որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:

Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները:

Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

Սկզբնաղբյուրներ

Օգտվել եմ

https://findarmenia.org/ , https://akunq.net/ , http://www.hayzinvor.am/ սայթերից

Ինչով է թեման կարևոր

Այս թեման կարևոր է նրանով որ մենք կարողանանք պատկերացում կազմել համայնք բառի մասին, և ինչում է կայանում նրա գործունեությունը:

Վերլուծություն

Ես այս տեքստը կարդալուց հետո շատ բան իմացա համայնքի մասին ու նրա գործունեության մասին:Այս տեքստում ես ինֆորմացիա գթա ոչ միայն համայնքի այլև ընդհանուր Կիլիկյան Հայաստանի մասին:Այս տեքստում ասվում է որ համայնքը դա գյուղական բնակչության կազմակերպության հիմքն է,և որպես համայնք հանդես էին մի կամ մեկից ավելի գյուղեր:Համայնքի գլխավոր նպատակը դա գյուղացու կամ գյուղի բնակիչի հարաբերությունը կարգավորել պետության, եկեղեցու միջև:Ամեն մի համայնք ուներ իր սեփական եկեղեցին կամ մատուռը որը հովանավորում էր որևե սրբի:Կիլիկյիաի և Հայաստանի միջև հասարակական- տնտեսական հարբերությունները բարդացան:Այսպիսով ես տեղեկություն ստացա համայնքի և նրա գործունեության մասին։Իմացա որ ամեն համայնք ունի իր եկեղեցին կամ մատուռը որը հովհանավորում է որևե սրբի։Իմացա որ համայնքը կարգավորում է գյուղացու կամ գյուղի բնակիչի միջև պետության,եկեղեցու հետ կապերը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *