Տուբերկուլոզ

Տուբերկուլոզ, Mycobacterium tuberculosis (MTB) բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն։ Մեր օրերում տուբերկուլոզը դարձել է բուժելի:Այն հիմնականում ախտահարում է թոքերը,կարող է ախտահարել նաև այլ օրգաններ։ Ինֆեկցիան հիմնականում ընթանում է անախտանիշ. այս երևույթը կոչվում է լատենտ (գաղտնի) տուբերկուլոզ։ Լատենտ վարակի 10%-ը վերածվում է ակտիվ հիվանդության, որը, եթե մնա առանց բուժման, կհանգեցնի հիվանդների գրեթե կեսի մահվանը։ Ակտիվ տուբերկուլոզի դասական նշաններն են հազը, խորխում արյան առկայությունը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը։ Հիվանդությունը պատմության մեջ առկա է նաև որպես թոքախտ։ Այլ օրգանների ախտահարումը կարող է հանգեցնել ախտանիշների մեծ բազմազանության։
Տուբերկուլոզը տարածվում է օդային ուղիով,երբ թոքերում ակտիվ տուբերկուլոզ ունեցող մարդը հազում է, թքում, խոսում կամ փռշտում։ Գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ ունեցող մարդիկ այն չեն տարածում։ Հիվանդության ակտիվ ձևը սովորաբար հանդիպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների և ծխողների մոտ։ Ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումը հիմնված է :ության վրա։ Գաղտնի տուբերկուլոզի հայտնաբերումն իրականացվում է տուբերկուլինային մաշկային փորձերով և արյան անալիզներով։ Հիվանդության կանխարգելումը ներառում է բարձր ռիսկի խմբում գտնվողների սկրինինգ հետազոտություններ, դեպքերի վաղ հայտնաբերում և բուժում և ԲՑԺ պատվատում (bacillus Calmette-Guérin (BCG)): Ռիսկի խմբում գտնվում են ակտիվ տուբերկուլոզով մարդկանց հետ շփվողները։ Բուժումը հիմնված է հակաբիոտիկների երկարատև ընդունման վրա։