Առաջադրանքներ

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները ՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով։

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած։

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի հնչուն ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

Ամուլ դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ արտահայտելու)։

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին.

-Ես կկատարեմ քո հրամանները և քեզ հետ կլինեմ մինչև վերջին շունչը։

Մի՛ հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով,- կինը պատասխանեց ամուսնուն:

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին.

-Գտիր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ։

Նա չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն,- Նա հայտնեց ղեկավարությանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *