Առաջադրանք

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք կտայն:Մայիսի առաջին շաբաթները ճերմկում էին իսկ հունիսին քաղցրանում:Հուլիսին, օգոստոսին անանկ էին լինում որ մեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում:Օգոստոսի վերջին,սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում:Ճյուղերը կմնային, կամ էլ, գետինը կթափվեն:Չամիչներն էլ քաղցր:Մինչև Վարագա խաչերը իրենք իրենց կընկներին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք:Մայիսից առաջ մենք հարդարում էինք ծառերի տակը:Խիճ կամ էլ խոտ չպտի մնար:Ծեփիչով ծեփում էինք:Լողով լողում էինք:Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը:Այսինքն գետեզերքի,մողիների,ուռիների,եղեգների ճյուղերով գոցում էինք:Հողով ծեփում էինք:Փապուղի էինք անում, որպեսզի թթերը առուները չընկներին ու գետը չգնար:Կաղբում էինք արմատերը, ամեն յոթերորդ օրը ռոգում էինք, ջրով ողողում էինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *